Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շարունակում են մնալ զենքի խոշորագույն արտահանողներն աշխարհում

11:30, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շարունակում են մնալ զենքի խոշորագույն արտահանողներն աշխարհում

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը շարունակում են մնալ հիմնական զինավառությունների խոշորագույն արտահանողերն աշխարհում, նրանց համատեղ մասնաբաժինը շուկայում 2012-2016թթ. կազմում է 56%: Այդ են վկայում Սթոքհոլմի միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալները: Ինստիտուտի տվյալների բազան թարմացվում է 1950 թվականից, իսկ միջազգային ռազմական տրանսֆերների միտումների նկարագիրը կազմելիս` ինստիտուտի մասնագետները օգտվում են հնգամյա ցուցանիշներից:
     Ինստիտուտի տվյալների համաձայն` զենքի խոշորագույն մատակարարների հնգյակը գլխավորում է Միացյալ Նահանգները. նրան է բաժին հասնում շուկայի 33%-ը: ԱՄՆ-ի գլխավոր «հաճախորդը» Սաուդյան Արաբիան է` 13%: Արաբական Միացյալ Էմիրություններն ու Թուրքիան զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ (8.7%) և 3-րդ (6.3%) տեղերը: Ընդհանուր առմամբ` վերջին 5 տարիներին ԱՄՆ զենք է մատակարարել աշխարհի ավելի քան 100 երկրի, իսկ վերջին հնգամյակում զենքի արտահանման ծավալները ԱՄՆ-ում ավելացել են 21%-ով:
     Ինչպես նախորդ 2 հնգամյակներում, այս հնգամյակում ևս զենքի արտահանման ծավալներով 2-րդը Ռուսաստանի Դաշնությունն է: Նրան բաժին է հասնում արտահանման միջազգային շուկայի 23%-ը: Վերջին 5 տարիներին Ռուսաստանի գլխավոր գործընկերը Հնդկաստանն, որին բաժին է հասնում արտահանման ռուսական շուկայի 38%-ը: Ռուսաստանից զենքի ներմուծման ծավալներով 2-րդ և 3-րդ տեղերը կիսում են Վիետնամը և Չինաստանը` 11%-ով: Ընդհանուր առմամբ` Ռուսաստանը զենք է մատակարարում աշխարհի 50 երկրի:
     Զենքի 3-րդ խոշորագույն մատակարարն աշխարհում Չինաստանն է: Նրան է բաժին հասնում շուկայի 6.2%-ը: Չինաստանին հաջորդում է Ֆրանսիան` 6% և Գերմանիան` 5.6%:
     Սթոքհոլմյան ինստիտուտի տվյալներով` վերջին հնգամյակում` 2012-2016թթ., զենքի արտահանման ծավալները ողջ աշխարհում ավելացել են 8.4%-ով. սա 1990թ. ի վեր գրանցած առավելագույն ցուցանիշն է:

11553 | 0
Facebook