Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կամերային երաժշտության տանը հանդես կգան միջազգային մրցույթի հաղթողներ

14:40, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Կամերային երաժշտության տանը հանդես կգան միջազգային մրցույթի հաղթողներ

Մարտի 5-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
     Համերգի ծրագրում ընդգրկված են Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3, դո մինոր և Մոցարտի Կոնցերտ կլարնետի համար լյա մաժոր ստեղծագործությունները: Որպես մենակատարներ, իրենց յուրահատուկ մեկնաբանություններով հանդես կգան մի շարք միջազգային մրցույթների հաղթողներ, Շվեյցարիայից ժանանած՝ Ֆրանսուա-Գզավյե Պուազան /դաշնամուր/ և Դամիան Բաքմանը /կլարնետ/:

1587 | 0
Facebook