Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» կուսակցությունը

10:25, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» կուսակցությունը

«Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարությամբ է հանդես եկել` տեղեկացնելով, որ լքում է «Ժառանգություն» կուսակցությունը:

«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ. Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումն իր հռչակած և անցած քաղաքական ուղուց, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Միևնույն ժամանակ բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը»:

4188 | 5
Facebook