Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես է մարզական մեկնաբանը շտկել մրցումների կազմակերպիչների սխալը

16:40, կիրակի, 19 փետրվարի, 2017 թ.
Ինչպես է մարզական մեկնաբանը շտկել մրցումների կազմակերպիչների սխալը

Ավստրիական Հոհֆիլցենում ընթացող բիաթլոնի աշխարհի առաջնության շրջանակներում երեկ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել։ Փոխանցումավազքի հաղթողների պարգևատրման արարողության ընթացքում կազմակերպիչները շփոթել են Ռուսաստանի օրհներգը՝ միացնելով 1990-ից 2001 թվականների օրհներգը։ Այդ պահին ուղիղ եթեր վարող մարզական մեկնաբան Դմիտրի Գուբերնիևը, տեսնելով, որ կազմակերպիչներն այդպես էլ չեն միացնելու օրհներգի ճիշտ տարբերակը, բարձրախոսը ձեռքին մոտեցել է պատվո պատվանդանին կանգնած իր հայրենակիցներին, փոխանցել բարձրախոսը և հորդորել երգել օրհներգի ճիշտ տարբերակը։

Ինչպես է մարզական մեկնաբանը շտկել մրցումների կազմակերպիչների սխալը
2829 | 0
Facebook