Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Բուրլեսկի թագուհին»` հայկական արմատներով մերկապարուհի Դիթա Ֆոն Թիզը

01:05, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
«Բուրլեսկի թագուհին»` հայկական արմատներով մերկապարուհի Դիթա Ֆոն Թիզը

Դիթա Ֆոն Թիզ` նույն ինքն` ամերիկացի դերասանուհի, երգչուհի, ֆոտոմոդել Հիզեր Ռենե Սուիթը, ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 28-ին: Նրան լայն ճանաչում են բերել պարային շոուներն, ինչի համար մամուլը նրան կնքել է «Բուրլեսկի թագուհի» տիտղոսով:

Դիթա Ֆոն Թիզ
Դիթա Ֆոն Թիզ

     Դիթա Ֆոն Թիզն սկսել է բուրլեսկ պարել 1992 թվականից` նպաստելով այս մոռացված արվեստի վերածնունդին: Ըստ նրա` ինքը մերկապարին է վերադարձրել գրգռելու տարրը:
Դիթա Ֆոն Թիզ
Դիթա Ֆոն Թիզ
Նրա պարային երկարատև շոուների մեջ, որոնցում ներառված են եղել տարբեր դերակատարներ ու դեկորացիաներ, հաճախ նաև մարմնավորվել են 1930-40-ականների ֆիլմերի տեսարաններ: Իսկ նրա պարերից մեկում կիրառվել են աշխարհում ամենամեծ փետուրե հովհարները:
Դիթա Ֆոն Թիզ
Դիթա Ֆոն Թիզ

Պարուհու կարիերայի ամենավառ պարերից մեկն էլ մարտինիի հսկա բաժակի մեջ պարն է, որը նա անգամ բեմադրել է 2013-ին Կաննի կինոփառատոնի ժամանակ:

Դիթա Ֆոն Թիզ

3 անգամ Playboy-ի շապիկին հայտնված «Բուրլեսկի թագուհին» հաճախ է կրկնում, որ ինքը երբեք չի եղել պոռնոդերասանուհի, չնայած նյու ոճում արված իր բազմաթիվ լուսանկարներին:

Դիթա Ֆոն Թիզ
Դիթա Ֆոն Թիզ
Դիթա Ֆոն Թիզ
Դիթա Ֆոն Թիզ

     Հատկանշական է, որ 2009 թվականին, երբ «Եվրոտեսիլ»-ի բեմում ելույթ են ունեցել Ինգա և Անուշ Արշակյանները, նա իր բլոգում իր հիացունք է արտահայտել երգչուհիների հանդեպ` նշելով, որ ինքն էլ հայկական արմատներ ունի: Տարբեր հարցազրույցներում նա սիրում է կրկնել, որ իր տատիկը կիսով չափ հայ է:
Դիթա Ֆոն Թիզ
Դիթա Ֆոն Թիզ

12316 | 1
Facebook