Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լևոն Աղասյանն՝ Օլգա Ռիպակովայի անվան մրցաշարի հաղթող

14:20, կիրակի, 19 փետրվարի, 2017 թ.
Լևոն Աղասյանն՝ Օլգա Ռիպակովայի անվան մրցաշարի հաղթող

Փետրվարի 18-ին Ղազախստանի Ուստ Կամենոգորսկ քաղաքում կայացավ Օլգա Ռիպակովայի միջազգային 3-րդ մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում էր եռացատկորդ Լևոն Աղասյանը: Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Լևոնն արձանագրեց 16 մ 59 սմ արդյունք՝ գրավելով 1-ին տեղը։ Երկրորդ հորիզոնականում է Ղազախստանի ներկայացուցիչ Ռոման Վալիևը՝ 16 մ 01 սմ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է նրա հայրենակից Եվգենի Չեթիկբաևը՝ 15 մ 74 սմ:

2113 | 0
Facebook