Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արգենտինական թերակղզին «գրավել են» մեկ միլիոնից ավելի մագելանյան պինգվիններ

17:30, կիրակի, 19 փետրվարի, 2017 թ.
Արգենտինական թերակղզին «գրավել են» մեկ միլիոնից ավելի մագելանյան պինգվիններ

Արգենտինական Պունտա Թոմբո թերակղզին ներկա դրությամբ «ընդունել է» մեկ միլիոնից ավելի թևավոր ջրլող «զբոսաշրջիկների»` մագելանյան պինգվիններին: Նրանք եկել են առատ մանրաձկներով սնվելու համար:
     Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները, մագելանյան պինգվինների այսքան մեծ քանակությունը ռեկորդակիր է վերջին տարիների համար:
     Ոևպես կանոն` Չիլիի և Արգենտինայի հարավային ափեր պինգվիններն այցելում են աշնան սկզբին, որտեղ էլ մնում են մինչև ձագերի մեծանալը: Մարտից մինչև սեպտեմբերի նրանք ճամփա են ընկնում հյուսիս` հասնելով Բրազիլիայի հարավ-արևմուտք
     Այս պինգվինների հասուն առանձնյակների հասակը կարող է հասնել 80 սմ-ի, արտաքինից տարբերվում են վզի և գլխի համաչափ սպիտակ գծերով և աչքերի շուրջ վարդագույն բծերով:

Արգենտինական թերակղզին «գրավել են» մեկ միլիոնից ավելի մագելանյան պինգվիններ
7725 | 0
Facebook