Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը` Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին

13:25, կիրակի, 19 փետրվարի, 2017 թ.
Լավրովը` Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Մյունխենում կայացած անվտանգության հարցերով գագաթնաժողովի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին:

Նա նշել է, թե Մոսկվան բավարարված է Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, սակայն վիզային ռեժիմի չեղարկման մասին կարելի է խոսել միայն դիվանագաիտական կարպերի վերականգնումից և տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացումից հետո:

Լավրովի խոսքով` ռուս-վրացական հարաբերությունները վերջիվերջո սկսել են կարագավորվել: «Մեր ներկայացուցիչները՝ Կարասիանը և Աբաշիձեն հանդիպել են վերջերս: Մենք բավարարված ենք, որ մեր հարաբերություններն սկսել են կարգավորվել, աճում է ապրանքափոխանակության ծավալը, կարգավորվում ու ընդլայնվում է ավիացիոն կապերի աշխարհագրությունը»,- հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքով, Վրաստանի և Ռուսաստանի միջև էականորեն ազատականացվել է վիզային ռեժիմը, «գրեթե ցանկացած առիթով Վրաստանի քաղաքացիները կարող են այցելել ՌԴ»:

«Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի չեղարկմանն, ապա սա բավականին բարդ հարց է, ու այն կապված է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների վերականգման, այլև տարածաշրջանի անվտանգության ընդհանուր մթնոլորտի հետ: Երբ ծայրահեղականներն ու ահաբեկիչները որպես ներթափանցման ուղղություններ փորձում են օգտագործել ոչ միայն Կենտրոնական Ասիան, այլև Հարավային Կովկասը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Վիզային ռեժիմի հետագա թուլացման մասին, ըստ Լավրովի` գուցե հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ կհաստատվի ամբողջական փոխգործակցություն ՌԴ-ի և Վրաստանի իրավապահների միջև, երբ մաքսիմալ կերպով հաշվարկված կլինեն ռիսկերը: «Նման համագործակցություն իրավապահների միջև իսկապես դժվար կլինի հաստատել դիվանագիտական կապերի բացակայության պայմաններում»,- ամփոփել է նա:

4479 | 0
Facebook