Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրն է

11:05, կիրակի, 19 փետրվարի, 2017 թ.
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրն է

«Չգիտենք ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները»:
     Հ. Թումանյան

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռվա Դսեղ գյուղում:

Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» Ճյուղը։

Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, մուլտֆիլմեր: «Անուշ» և «Ալմաստ» օպերաները ևս հիմնված են նրա ստեղծագործությունների վրա։

2008 թվականից սկսած Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է Գիրք նվիրելու օր:

Ամեն տարի նույն օրը Խնկո ապոր անվան գրադարանում նաև մեկնարկում է Գրքի տոնավաճառը:

Երեք օր շարունակ գրադարանի շենքում ցուցադրվում ու վաճառվում են վերջին տարիներին տպագրած գրքերը: Իսկ Թումանյանի թանգարանում այսօր առաջին անգամ կներկայացվեն նաև ձեռագործ գրքեր:

4337 | 0
Facebook