Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանրաքվեն չի որոշում Արցախի կարգավիճակը». Շավարշ Քոչարյան

21:25, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
«Հանրաքվեն չի որոշում Արցախի կարգավիճակը». Շավարշ Քոչարյան

Նոր սահմանադրության հանրաքվեն չի որոշում Արցախի կարգավիճակը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք հանրաքվեն չի որոշում Արցախի կարգավիճակը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն, իսկ սահմանադրության հանրաքվեն դրա շարունակությունն է»,— գրել է դիվանագետը:
     Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Արցախում տեղի կունենա Սահմանադրության հանրաքվեն:

2799 | 0
Facebook