Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազատություն «Հաց բերողին» երթն ավարտվեց

18:27, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
«Ազատություն «Հաց բերողին» երթն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց քաղաքացիական երթն` ի պաշտպանություն «Հաց բերողին»:

Ազատության հրապարակից մեկնարկած երթը շարունակվեց մինչև կալանավորների հիվանդանոց, որտեղ մասնակիցները կանգ առնելով ներկայացրեցին իրենց պահանջը, այն է` «Ազատություն «Հաց բերողին»:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռերին» հաց հասցնելու մեջ: Թեպետ մոտավորապես մեկուկես ամիս առաջ առողջական խնդիրների պատճառով նրան ազատություն էր շնորհվել, սակայն 2016 թվականի դեկտեմբերի 31-ին նախաքննական մարմինը նրան դարձյալ կալանավորելու որոշում է կայացրել:

Արթուր Սարգսյանը հայտարարել է հացադուլ:

2550 | 1
Facebook