Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գրքերը կվաճառվեն զգալի զեղչերով». Գիրք նվիրելու օրվա առթիվ կգործի շարժական գրախանութ

19:15, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
«Գրքերը կվաճառվեն զգալի զեղչերով». Գիրք նվիրելու օրվա առթիվ կգործի շարժական գրախանութ

Վաղը՝ փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրվա առթիվ, առաջին անգամ կգործի շարժական գրախանութ: Միջոցառումը կմեկնարկի
     Ազատության հրապարակից և կլինի տարբեր վարչական շրջաններում, իսկ գրքերը կվաճառվեն զգալի զեղչերով:
     Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի դիտարկմամբ`նախորդ տարիների համեմատ տոնը իրադարձության է վերածվում: «Որպես տոնը մասսայականացնելու նախաձեռնողներ՝ ուրախ ենք, որ գրքասերների ու գրախանութների նախաձեռնություններն այս տարի շատ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետը:

2215 | 0
Facebook