Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընտրություններին կուսակցություները, դաշինքները դաժան կռիվ կմղեն միմյանց դեմ, իսկ Ալիևը սահմանին ամեն պահ կարող է սադրանքների դիմել». Ոսկան Սարգսյան

16:45, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
«Ընտրություններին կուսակցություները, դաշինքները դաժան կռիվ կմղեն միմյանց դեմ, իսկ Ալիևը սահմանին ամեն պահ կարող է սադրանքների դիմել». Ոսկան Սարգսյան
     Հայաստանում հետևողականորեն իրականացվում է կառավարվող քաոսի տեսությունը: ԱՄՆ-ն այն գործադրում էր այլ երկրներում անկայուն վիճակ ստեղծելու և այդ կերպ այնտեղ իշխելու համար: Հայաստանի իշխանությունն այն կիրառում է սեփական երկրի քաղաքական դաշտն ականապատելու, մասնատելու, թուլացնելու, այդ կերպ՝ իշխելու նպատակով: Դա շատ վտանգավոր խաղ է փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրում: Խորհրդարանական ընտրություններին կուսակցություները, դաշինքները, թեկնածուները դաժան կռիվ կմղեն միմյանց դեմ, ընտրություններից հետո արտագաղթը, ի հաշիվ հիասթափվածների, կավելանա: Իսկ Ալիևը սահմանին ամեն պահ կարող է սադրանքների դիմել, որովհետև ադրբեջանցիներին համախմբող ուրիշ բան չկա, միայն՝ հայերի դեմ թշնամությունը: Ադրբեջանում շիաների և սունիների միջև հակադրություն կա, նավթի գների նվազման պատճառով մանաթն արժեզրկվել է, բնակչութան սոցիալական վիճակը՝ վատացել: Մնում է բնակչության ուշադրությունը շեղող, ազգին համախմբող ավանդական միջոցը՝ պատերազմը:
2749 | 0
Facebook