Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ դիմեց մի երիտասարդ, ով արդեն վիրահատել էր կրծքերը». Հայաստանում սեռափոխությունն օրենքով արգելվում է

20:10, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
«Մեզ դիմեց մի երիտասարդ, ով արդեն վիրահատել էր կրծքերը». Հայաստանում սեռափոխությունն օրենքով արգելվում է

Ամբողջ աշխարհում տարածված սեռափոխության վիրահատությունները Հայաստան դեռևս չեն հասել: MAMUL. am լրատվականի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, Երևանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ դիմել են, սակայն իրենք մերժել են, քանի որ ԱԺ օրենքով Հայաստանում նման վիրահատություններն արգելված են:
     «Մեզ դիմեց մի երիտասարդ, ով արդեն վիրահատել էր կրծքերը, և ցանկանում էր սեռափոխության վիրահատություն անել: Մերժեցինք: Այս տարիների ընթացքում մի քանի հոգի դիմել են, բայց քանի որ մեզ մոտ արգելված է, նրանք հիմնականում վիրահատվում են Մոսկվայում», - ասաց Արտավազդ Սահակյանը: Իսկ առհասարակ, մասնագետը կարծում է, որ ցանակացած վիրահատություն բավականին լուրջ միջամտություն է, որը կարող է բերել թե՛ հոգեկան վերելքի, թե՛ դեպրեսիաների: «Երբեմն հրաժարվում եմ վիրահատել, երբ զգում եմ, որ հաճախորդի մոտ հոգեբանական անկայուն վիճակ է»:
     Հոգեբանների հավաստմամբ` մարդկային մտածողությունը շատ ավելի ազատ է, քան մարդկային զգացողությունը: Նրանց դիտարկմամբ` սեռափոխություն կատարող անձը կարող է նոր վայելքներ ու հաճույքներ որսալու խնդիր ունենալ: Դա շատ բնորոշ է մարդու զգացմունքային աշխարհին, և մարդու մտածողությունը գալիս է իրականացնելու այդ ազատամտությունը:

7100 | 1
Facebook