Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ է ՀՀԿ ցուցակում ամենաշատը ներգրավված Տարոն Մարգարյանի թիմը՝ իր աշխատակիցներով. «Ժամանակ»

10:15, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
Ինչո՞ւ է ՀՀԿ ցուցակում ամենաշատը ներգրավված Տարոն Մարգարյանի թիմը՝ իր աշխատակիցներով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է.
     «Իշխանական կուլիսներում հարցեր են առաջանում, թե ինչու է ՀՀԿ ցուցակում ամենաշատը ներգրավված Տարոն Մարգարյանի թիմը՝ իր աշխատակիցներով։ Մասնավորապես՝ ցուցակի 59-րդ հորիզոնականում քաղաքապետարանի աշխատակից Մարիա Բարաղամյանն է, 60-րդ համարը քաղաքապետի օգնական,արարողակարգի ղեկավար Սամվել Մերթարջյանն է, իսկ 44-րդ տեղում վերջինիս կինն է՝ Հասմիկ Ափյանը։ Ուշագրավ է, որ այս բոլոր հորիզոնականներն էլ անցողիկ են և նրանք բոլորն էլ շանս ունեն անցնել ԱԺ։ Սա, ըստ էության արվում է նրա համար, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքերն ամրանան նաև ԱԺ-ում, հաշվի առնելով այն դիմակայությունն ու մրցակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։ Այս պահին Տարոն Մարգարյանի. հետ Երևանի քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են շարունակում մնալ Գագիկ Բեգլարյանն ու Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը»,–գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3540 | 0
Facebook