Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես ընտրել սնուցող քսուք

01:25, կիրակի, 19 փետրվարի, 2017 թ.
Ինչպես ընտրել սնուցող քսուք

Սնուցող քսուք ընտրելիս պետք է անպայման սրվակի կամ տուփի վրա կարդալ, թե այն որ տարիքային խմբի համար է նախատեսված: «Եթե դուք 25 տարեկան եք և արդեն կնճիռներ եք նկատում, չի նշանակում, թե պետք է օգտագործեք 30- 35 տարեկան կանանց համար նախատեսված քսուքներ»,- նշում է կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանը:
     Նրա խոսքով` շատերը կարծում են, թե այդպիսով ավելի արդյունավետ են պայքարում կնճիռների դեմ, սակայն դա մեծ թյուրիմացություն է: «25 և 35 տարեկան կանանց մաշկը տարբեր պատճառներով է կնճռոտվում: Երիտասարդ տարիքում մանր կնճիռները, որպես կանոն, գոյանում են դիմախաղից, իսկ ավելի հասուն տարիքում՝ մաշկի խոնավության պակասից: Սա նշանակում է, որ խնամքի միջոցներն էլ պետք է տարբեր լինեն: Օրինակ՝ հատուկ աչքերի շուրջը խնամող քսուքներ կան, որոնք նախատեսված են դրանց անկյուններում գոյացած կնճիռները հարթեցնելու համար: Եվ կան քսուքներ, որոնք օգտագործում են միայն բերանի շուրջը գոյացած կնճիռների դեմ»,- նշում է մասնագետը:
     Կոսմետոլոգը խորհուրդ է տալիս սովորություն դարձնել ամեն օր կամ երկու օրը մեկ սնուցող քսուք քսել ոչ միայն դեմքին, այլև պարանոցին, միաժամանակ մատներով թմփթմփացնելով մերսել պարանոցն ու կզակի տակի հատվածը: Նախ կզակի տակի կենտրոնից ձախ ձեոքի մատները թմփթմփացնելով իջեցրեք դեպի ձախ ականջը, ապա նույնը արեք աջ ձեռքի մատներով: Այսպիսի ամենօրյա մերսումների շնորհիվ երբեք կրկնակզակ չի առաջանա, իսկ պարանոցի մաշկը դեռ երկար տարիներ առաձգական ու երիտասարդ կմնա:

3427 | 0
Facebook