Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեյրան Օհանյանը` կնոջ ֆոտոսեսիաների մասին

15:50, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Սեյրան Օհանյանը` կնոջ ֆոտոսեսիաների մասին

«Գեղեցիկ լինելը, գեղեցկությունը չի կարելի համեմատել շքեղության հետ: Եթե գեղեցիկ ծաղիկներ են դրվում աշխատասեղանին, եթե գեղեցիկ հագուստ է կրում, դա շքեղությո՞ւն է, ըստ իս` ոչ: Ես այդ տարիներին ապրել եմ ՀՀ կառավարության կողմից տրամադրված տանը և այդ տունն ամեն ինչով իրենք են մեզ տրամադրել: Այժմ վարձով եմ ապրում, որովհետև չունեմ այլ բնակարան, որտեղ կարող եմ ապրել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք շքեղությո՞ւն չեն կնոջ կողմից գնվող թանկարժեք ծաղիկները: Օհանյանը տեղեկացրել է, որ կինը` Ռուզաննա Խաչատրյանը, խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ցուցակով չի մասնակցելու: Այն հարցին` արդյոք Սերժ Սարգսյանի հետ քննարկե՞լ է ընդդիմադիր դաշտ մտնելու մասին հարցը և իրեն համարո՞ւմ է ընդդիմադիր, ասել է. «Ոչ, ես պաշտոնից հրաժարվելուց հետո ինքնուրույն եմ որոշումներ կայացնում: Այսօր ընդդիմադիր հասկացությունը հարաբերական է, որովհետև սահմանադրական փոփոխությունների շրջանակում նոր իրավիճակ է ստեղծվել, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ներդրումն ունենալու պետականաշինության գործում: Այսօրվա գործող իշխանությանն, այո, ես դեմ եմ»:

21591 | 27
Facebook