Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սահմանադրական հանրաքվեն չի լուծի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը». ՌԴ ԱԳՆ

15:05, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
«Սահմանադրական հանրաքվեն չի լուծի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը». ՌԴ ԱԳՆ

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի հետ:

«Մենք չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղն իբրև անկախ պետություն: Մենք ելնում ենք նրանից, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող քաղաքական բանակցությունների միջոցով: Բացի այդ, չենք կարծում, որ խաղաղ կարգավորումը կապված է սահմանադրական հանրաքվեի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
     Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որ չեն ճանաչելու Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն:

4226 | 0
Facebook