Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մայիս, հունիս ամիսներին մեզ դնելու են պատի տակ և Մադրիդյան սկզբունքներով գնդակահարեն». Գուրգեն Եղիազարյան

17:05, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
«Մայիս, հունիս ամիսներին մեզ դնելու են պատի տակ և Մադրիդյան սկզբունքներով գնդակահարեն». Գուրգեն Եղիազարյան

«Ինձ զսպեմ, որ «ոչինչ» չասեմ,- այսպիսի նախաբանով իր խոսքն սկսեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն` այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադառնալով առաջիկա ընտրություններին և Արցախի խնդիրներին: «Նալբանդյանին ոչ մի վատ բան չեմ ասելու, քանզի այսօր պետք է օգնել նրան, ոչ թե հարվածել: Այն, ինչ չեն արել 10 տարիների ընթացքում, պետք է հասցնենք անել գոնե մինչև մայիսի վերջ: Բոլոր այն մարդիկ, ովքեր զբաղվել են թալանով, թող ուշքի գան և տեսնեն, որ ընտրություններից հետո, մայիս-հունիս ամիսներին, մեզ դնելու են պատի տակ, Արցախի հետ միասին, և Մադրիդյան սկզբունքներով գնդակահարեն»,- ասաց նա:
    
Նման պարագայում բանախոսը խորհուրդ տվեց հիշել այն մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն: «Ես այդ հնարավորությունը չունեմ, բայց մարդիկ կան, որ ունեն` վարչապետ Կարեն Կարապետյան, Կարապետյան եղբայրներ, ովքեր կարող են լրջագույնս զբաղվել այդ խնդիրներով: Ունենք Վազգեն Մանուկյան, երկու նախագահներ, Ծառուկյան Գագիկ, Սեյրան Օհանյան, այս բոլոր ակտիվ քաղաքական գործիչները պետք է բռունցքվեն և սեղանին դնեն այդ փաթեթը և միասին մտածեն, որ եթե կորցրեցինք Արցախը, կորցնելու ենք Հայաստանը»:
    
Խոսելով նոր ձևավորվող ԱԺ-ի մասին, Եղիազարյանը նշեց, որ այն ավելի վատը կլինի, քան այսօրվա գործողը: «Այն կլինի ավելի թույլ, քանի որ նրանց միայն 10%-ն է լինելու աշխատող…: Այս ցուցակը պետք է լավը լիներ, ցավոք այդպիսին չէ, ինչո՞ւ, որովհետև վարչապետ է ընտրվելու: Ով էլ լինի վարչապետ, հարվածների տակ է լինելու դարձյալ Մադրիդյան սկզբունքներով, քանի որ ոչինչ արված չէ և վախենամ 2 ամիս անց Հայաստանն Արցախի հետ վտանգվի»:
     Գուրգեն Եղիազարյանն իր հարցազրույցներում միշտ զգուշացնում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պետք է պատրաստ լինել 5 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի զիջմանը, ինչն, ըստ նրա, չի բացառվում, որ իրականություն կդառնա մոտ ժամանակները` Մադրիդյան սկզբունքների անցկացմամբ:
     Հիշեցնենք, որ այս փաստաթղթի հրապարակումը իբրև թե ենթադրում է Ղարաբաղյան խնդրի կարգավորում, ինչը քիչ հավանական է:

5377 | 3
Facebook