Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թեժ է լինելու ոչ թե գաղափարի, այլ փողի մրցակցությունը». Գևորգ Պետրոսյան

15:15, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
«Թեժ է լինելու ոչ թե գաղափարի, այլ փողի մրցակցությունը». Գևորգ Պետրոսյան

Թեժ է լինելու...
     Այս արտահայտությունը թևածում է գրեթե բոլոր լրատվականներում.
     «Արթիկում թեժ է լինելու», «Սյունիքում թեժ է լինելու», և այդպես շարունակ...
     Իսկապես` թեժ է լինելու: Բայց ինչը...
     Դատելով արդեն իսկ առաջադրված ռեյտինգային թեկնածուների անցյալից ու ներկայից, թեժ է լինելու ոչ թե գաղափարի, այլ փողի մրցակցությունը, ոչ թե գլխի, այլ գրպանի միջուկի բախումը, ոչ թե բանավեճերի ու ծրագրերի, այլ բութ գզվռտոցի պայքարը, ոչ թե իմացության, այլ երդվյալ տգիտության առճակատումը...
     Թեժ է լինելու, քանզի գրագետը տգետին չի սիրում, տգետը` գրագետին, չունևորն անիծում է ունևորին, ունևորը ծաղրում է չունևորին...
     Իրոք, որ թեժ է լինելու...

3259 | 1
Facebook