Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անգլիայում ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ 2 տարեկան տղա և մի երիտասարդ են սպանվել (տեսանյութ)

14:35, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Անգլիայում ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ 2 տարեկան տղա և մի երիտասարդ են սպանվել (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում 2 տարեկան տղա երեխան և նրա կողքին գտնվող երիտասարդն սպանվել են ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
     Ինչպես հաղորդում է Independent-ը, տեսագրությունն արվել այն ժամանակ, երբ տղան, նրա մորաքույրն ու վերջինի ընկերը մեքենայով սլանալիս են եղել ու երգել: Հանկարծ անհայտ անձինք կրակ են բացվել մեքենայի ուղղությամբ:

Երեխան ու երիտասարդը տեղում մահացել են: Աղջիկը դուրս է վազել ավտոմեքենայից ու օգնություն կանչել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Հետագայում պարզվել է, որ աղջիկը հղի է. նրան ու երեխային այժմ վտանգ չի սպառնում:

Ոստիկանները փորձում են պարզել կատարվածի պատճառները:

14117 | 0
Facebook