Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեյրան Օհանյանը հաստատում է՝ միջադեպ եղել է, բայց չի թքել Պավլիկ Մանուկյանի բաժակի մեջ

14:30, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Սեյրան Օհանյանը հաստատում է՝ միջադեպ եղել է, բայց չի թքել Պավլիկ Մանուկյանի բաժակի մեջ

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակը գլխավարող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ 2005-ին Արցախում պաշտոնավարելու ժամանակ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին ծեծել է իր աշխատասենյակում և թքել նրա բաժակի մեջ, ասել է. «Անսխալական մարդիկ չեն լինում, մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են և փորձում նախկինում թույլ տված սխալները վերացնել: Իրոք, իմ առանձնասենյակում Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ եղել է, բայց բաժակի մեջ թքելու դեպք չի եղել»:
     Հարցին, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերել «Պիրամիդա» օբյեկտը և Վահագնի թաղամասում իր առանձնատունը, Օհանյանը պատասխանել է, թե ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ Վահագնի թաղամասում հողակտոր իրեն 2008-ին նվիրել է անձամբ պարոն Հովնանյանը, որը հետո վաճառել է և այսօր Վահանգնի թաղամասում բնակվում է վարձով:

4542 | 1
Facebook