Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր դաշինքի դեմ արշավ է սկսվել». Սեյրան Օհանյան

14:20, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
«Մեր դաշինքի դեմ արշավ է սկսվել». Սեյրան Օհանյան

«Արշավ է սկսվել մեր դաշինքի, դաշինքի առաջին անդամների, անձամբ իմ նկատմամբ, որում ընդգրկված տարբեր գործիչներ, լրատվամիջոցներ, տարբեր անհատներ և ամբողջական կուսակցություններ ու դաշինքներ մեր դեմ են գործում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` իրենք այդ ամենը կանխատեսել էին և համապատասխան միջոցառումներ են իրականացնելու. «Հակահարվածներ լինելու են մեր կողմից, այն էլ` փաստարկված»,- ասել է նա: Օհանյանի խոսքով` իրենք նոր մշակույթի ձևավորման կողմնակից են, որտեղ քաղաքական էլիտաների փոփոխությամբ կարելի է վստահություն ձեռք բերել ժողովրդի մոտ և երկրին ապահովել առաջընթաց: Այն հարցին, որ մարտի 1-ի դեպքերին ինքը մեծ դերակատարում է ունեցել, Օհանյանը պատասխանել է. «Մարտի մեկի իրադարձությունները մեր հայ իրականության համար ամենացավալի իրադարձություններն էին: Այդտեղ համապատասխան աշխատանքներ իրականացնում են ներկայիս իշխանությունները: «Զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել: Մարտի 2-ից նրանք անցել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կարևոր օբյեկտների պաշտպանությանը, և այնտեղ հստակ երևում է, որ ես խնդրել եմ մեր ժողովրդին պաշտպանել հանդուրժողականություն: Մնացած բոլոր խնդիրներն իշխանության խնդիրներն են»: Անդրադառնալով քաղբանտարկյալներին` Օհանյանն անուններ չհնչեցրեց, միայն ասաց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինեն: «Ժիրայր Սեֆիլյանին և Վոլոդյա Ավետիսյանին հարգում եմ, գտնում եմ, որ այսօր ճիշտ չէ անուններ տալը, պետք է համապատասխան մարմինները և գործող իշխանություններն անուններ տան»:

3289 | 1
Facebook