Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատախազը պահանջել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման

13:05, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Դատախազը պահանջել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը գրավելու օրերին կալանավորված, ապա ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Արմեն Միքայելյանի գործով դատական նիստի ընթացքում դատախազը պահանջել է դատապարտել 1 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, և դատավճռով փոփոխել խափանման միջոցը` կրկին կալանավորելով Արմեն Միքայելյանին։
     Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու մարտի 3-ին, ժամը 13։30-ին ճառով հանդես են գալու պաշտպանական կողմը։
     Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը բերման է ենթարկվել հուլիսի 27-ին՝ ընտանիքի հետ հանրահավաքից վերադառնալիս: Միքայելյանի մոտից ոստիկանները խուզարկությամբ թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ են հայտնաբերել՝ լիցքավորված 7 փամփուշտով: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանը մեղադրյալին գրավի դիմաց ազատ է արձակել:

2316 | 0
Facebook