Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամենաշատ թեկնածու առաջադրվել է Կոտայքի մարզում, ամենաքիչը՝ Արագածոտնում ու Տավուշում». Տիգրան Մուկուչյան

12:40, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
«Ամենաշատ թեկնածու առաջադրվել է Կոտայքի մարզում, ամենաքիչը՝ Արագածոտնում ու Տավուշում». Տիգրան Մուկուչյան

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրումների արդյունքում կան 9 կուսկացություններ և դաշինքներ: «Կա հինգ կուսակցություն, փաստաթղթեր են ներկայացրել 4 դաշինք, բոլորը միասին համապետական ցուցակներով ներկայացրել են 1539 քաղաքացիների՝ որպես թեկնածուներ»,- նշել է Մուկուչյանը` տեղեկացնելով, որ ամենաշատ թեկնածու առաջադրվել է Կոտայքի մարզում՝ 110 քաղաքացի, ամենաքիչը՝ Արագածոտնում ու Տավուշում՝ 60 քաղաքացի: Անդրադառնալով` ապրիլի 2-ին տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների կարգին, Մուկուչյանը տեղեկացրել է, որ փետրվարի 12-ին Հայաստանում առաջին անգամ փորձարկվել են տեխնիկական սարքավորումները: «Ապրիլի 2-ին ընտրողը մոտենալու է մասնագետին, ներկայացնելու անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր: Մասնագետը փաստաթուղթն անցկացնելու է սարքի միջով և ընտրողի տվյալները հայտնվելու էն էկրանին, դրանից էլ պարզ է դառնալու` ընտրողն առաջին անգամ է մասնակցում քվեարկությանը, եկել է կրկնակի քվեարկության, թե ընդհանրապես այդ տեղամասի ընտրող չէ: Եթե ընտրողն իսկապես եկել է առաջին անգամ քվեարկության, էկրանին կանաչ լույս է վառվելու, ընտրողից վերցվելու է մատնահետք, որից հետո սարքն արդեն կտպի կտրոնը, որի միջոցով էլ անձը կմասնակցի քվեարկությանը: Կտրոնի վրա պատկերված է տվյալ անձի լուսանկարը: Եթե ընտրողը եկել է կրկնակի քվեարկության, կարմիր լույս է վառվելու էկրանին եւ մասնագետը պարտավոր է անմիջապես ոստիկանություն հրավիրել: Եթե պարզվում է, որ անձը տվյալ ընտրական տեղամասի ընտրող չէ, դեղին լույս է վառվելու, որից հետո անձը պարտավոր է լքել տարածքն ու գնալ ընտրության այնտեղ, որտեղ հաշվառված է»,-տեղեկացրել է Մուկուչյանը: Մուկուչյանը տեղեկացրել է, որ 900 ընտրող ունեցող տեղամասերում տեղադրվելու են 1-ական սարքավորում, իսկ 900-ից ավելի ընտրողի դեպքում` 2 և ավելի:

2857 | 1
Facebook