Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կայացել է Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարի առաջին հանդիպումը. այն առանց միջադեպի չի անցել

11:40, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Կայացել է Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարի առաջին հանդիպումը. այն առանց միջադեպի չի անցել

Երեկ Բոնն քաղաքում տեղի է ունեցել «Մեծ քսանյակի» անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ գագաթնաժողով, և «բոլորի հայացքները սևեռված են եղել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի վրա, և ինչպես լինում է առաջին հանդիպումներում, այն հարթ չի անցել»: Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg թերթը:

Համաձայն ընթացակարգի` մինչ առանձնազրույց ունենալը ՌԴ և ԱՄՆ արտգործնախարարները պետք է միմյանց ձեռք սեղմեին, մի քանի միտք փոխանակեին տեսախցիկների առջև ու հնարավոր է` պատասխանեին լրագրողների հարցերին:
     Սակայն ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ելույթից հետո, ով նաև պատասխանել է լրագրողի մի հարցի, ընդունված սցենարից շեղում է եղել: Լրատվականը մանրամասնում է. «Երբ Թիլլերսոնն սկսել է իր ելութը, լրագրողներին սենյակը լքելու նշան են տվել: Այդ միջադեպը նյարդայնացրել է Լավրովին: Անհարմար միջադեպը վկայությունն է դարձել այն բանի, որ Թիլլերսոնը դեռևս ընտելանում է ամերիկյան դիվանագիտության ամենաբարձր պաշտոնին»:

11608 | 0
Facebook