Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկին, 8 միլիոն դոլար է մուծվել ՀՀԿ-ին. «ՉԻ»

11:00, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկին, 8 միլիոն դոլար է մուծվել ՀՀԿ-ին. «ՉԻ»

««ՉԻ» տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկին, ընտրությունների համար 8 միլիոն դոլար է մուծվել ՀՀԿ-ին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ մեծ գումարի դիմաց Հատուկ քննչական ծառայությունը կարճել է գործարար Սիլվա Համբարձումյանի՝ Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք տալու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։

Գործը ջրելու մասին օրերս տեղեկատվություն հրապարակվեց մամուլում, որտեղ նշվեց, որ գործը կարճվել է անբավարար ապացույցների հիմքով։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել էր, որ 2008թ.10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար14 մլն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կասեցրել է լիցենզիաները։ Արամ Հարությունյանն էլ ձեռքերը լվացել է, ինչից հետո Համբարձումյանը դիմել էր իրավապահներին։

Գործով ապացույցներ էին ձեռք բերվել, որոնք վկայում էին խոշոր չափի գումարի մուտքն ու ելքը։ Արամ Հարությունյանը հերքել էր այս ամենը՝ նշելով, թե 2008 թվականին (երբ, համաձայն հրապարակման, տրամադրվել են հանքերի շահագործման լիցենզիաները) իր ղեկավարած գերատեսչությունը մետաղական հանքերի շահագործման թույլտվություն տալու լիազորություն չի ունեցել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4162 | 2
Facebook