Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դեղորայքի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է կանխվել

11:20, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Դեղորայքի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է կանխվել

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և նախաբացթողումային հսկողության վարչությունները կանխել են մաքսային կանոնների խախտմամբ խոշոր չափի դեղորայքի ներկրումը հանրապետություն: Այսպես, 2017թ.-ի փետրվարի 14-ին, ստացված տվյալներն իրացնելիս, ՊԵԿ աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննման են ենթարկել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը, որի արդյունքում սրահում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 40 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք:

Պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է, իսկ փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:
    
     ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
    
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

2504 | 0
Facebook