Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիան նշել է Ռուսաստանի` «Մեծ ութնյակ» վերադառնալու պայմանները

10:35, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Իտալիան նշել է Ռուսաստանի` «Մեծ ութնյակ» վերադառնալու պայմանները

Իտալիայի Արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել է, որ Ռուսաստանի` «Մեծ ութնյակ»-ին վերադառնալու հարցը պետք է բարձրացվի հակառուսական պատժամիջոցների չեղարկումից հետո միայն: Սակայն, ինչպես փոխանցում է Интерфакс-ն, ըստ Ալֆանոյի` դեռ ժամանակը չի եկել:
     Իտալիայի արտգործնախարարը նշել է նաև, որ այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի Ռուսաստանը վերադառնա «Մեծ ութնյակ»:
     Նշենք, որ ավելի վաղ Անջելինո Ալֆանոն հայտարարել է, թե մտադիր է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլեսոնի հետ քննարկել հակառուսական պատժամիջոցների հարցը:

7061 | 0
Facebook