Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայում ձերբակալվել է Samsung ընկերության ղեկավարը

10:25, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Հարավային Կորեայում ձերբակալվել է Samsung ընկերության ղեկավարը

Սեուլի դատարանը Samsung ընկերության փաստացի ղեկավար Լի Չժե Ենային ձերբակալելու թույլտվություն է տվել: Նա մեղադրվում է երկրի նախագահ Պակ Կին Հեի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի հետ կապեր ունենալու համար:
     Ինչպես հաղորդում է Reuters-ը, Լի Չժե Ենան մինչ դատավարությունը գտնվելու է Յիվան քաղաքի բանտում:
     Նշենք, որ ըստ քննչական մարմինների` Samsung-ի ղեկավարն անօրինական կերպով խոշոր չափի գումար է փոխանցել նախագահ Պակ Կին Հեի մտերիմ ընկերուհու կողմից ղեկավարվող հիմնադրամներին:

6903 | 0
Facebook