Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արարատ գյուղում տանը հայտնաբերվել է 79-ամյա կնոջ՝ ամբողջովին այրված ու հոշոտված դին

09:45, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Արարատ գյուղում տանը հայտնաբերվել է 79-ամյա կնոջ՝ ամբողջովին այրված ու հոշոտված դին

Արարատի մարզում, փետրվարի 16-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել”. ժամը 20:30–ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը կնոջ մոխրացած ու հոշոտված դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 79-ամյա Մարգուշ Մարգարյանի՝ ամբողջովին այրված և շների կողմից հոշոտված դին:

Մարգուշ Մարգարյանը միայնակ էր բնակվում և իր տանը պահում էր թափառող շներ:

Տանը հայտնաբերվել են նաև սատկած շներ ու առնետներ:

Քանի որ դին անճանաչելի է, քննիչի որոշմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն:

4482 | 0
Facebook