Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունները արտերկրից բերման են ենթարկել Գագիկ Խաչատրյանին, որ աշխատի ՀՀԿ-ի համար. «ՀԺ»

09:35, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Իշխանությունները արտերկրից բերման են ենթարկել Գագիկ Խաչատրյանին, որ աշխատի ՀՀԿ-ի համար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամասիայի տարածաշրջանից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին արտերկրից բերման են ենթարկել և պատվիրել ընտրությունների ժամանակ աշխատել իրենց համար:

Գագիկ Խաչատրյանը ծնունդով Ամասիա գյուղից է, բացի այդ, Եղվարդում նա հսկայական բիզնես՝ ջերմոցներ, կաթնամթերքի գործարան ու աշխատողներ ունի: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունը նրան հանձնարարել է հենց այդ տարածաշրջաններում աշխատել ու Հանրապետական կուսակցության համար ձայներ բերել:

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ»,- այս լուրը մեկնաբանելով՝ ընդամենն ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Իհարկե, իշխանությունները Գագիկ Խաչատրյանին չեն առաջարկել կուսակցության ո՛չ համամասնական, ոչ էլ ռեյտինգային ցուցակում ընդգրկվել, բայց նա այդ տարածաշրջանում նախկին պատգամավոր և նորից ցուցակից դուրս մնացած Աշոտ Աղաբաբյանի նման պետք է փորձի ՀՀԿ-ի համար ձայներ բերել:

Նա նաև այդ գործերը կազմակերպելու համար պետք է ծախսի սեփական, այսինքն՝ նախկինում արտոնյալ վիճակներում գտնված իր բիզնեսներով աշխատած միջոցներն, ինչպես դա արեց ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանային գծում տեխնիկական միջոցներ տեղադրելու ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

3524 | 9
Facebook