Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բոլորին պետք է քշել սահմանի մի հատված ու երկու տարի չթողնել էնտեղից հետ գան». Էդիկ Բաղդասարյան

23:20, հինգշաբթի, 16 փետրվարի, 2017 թ.
«Բոլորին պետք է քշել սահմանի մի հատված ու երկու տարի չթողնել էնտեղից հետ գան». Էդիկ Բաղդասարյան
     Խաչիկ Մանուկյանը, որը մի ժամանակ պատագամավոր է եղել, էսօր tert.am-ին ասել է․ «Որոշեցի միանալ Ծառուկյան դաշինքին․․․ ՀՀԿ-ում էլ տեղ չկար, շատ էին էլի»։
     Այ սա է Հայաստանի քաղաքական կյանքի ճշմարիտ պատկերը։ Մարդն անկեղծ է, իսկ եթե Ծառուկյանի դաշինքում էլ տեղ չլիներ, գնալու էր Արթուր Բաղդասարյանի մոտ, էնտեղ էլ չլիներ, մի ուրիշ տեղ կգնար։ Ու հասկանալի է, թե Խաչիկ Մանուկյանն էս ամենն ինչ համար է անում՝ ժողովրդի համար։ Ասում եմ, սրանց բոլորին պետք է քշել սահմանի մի հատված ու երկու տարի չթողնել էնտեղից հետ գան։ Զինվորներն էլ սահմանի փոխարեն սրանց պետք է հսկեն, որ հանկարծ չքնեն, հեռախոսով չխոսեն ու փախուստի փորձ չանեն։
4187 | 1
Facebook