Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների ցուցակի առաջին հնգյակը ևս հայտնի է

17:35, հինգշաբթի, 16 փետրվարի, 2017 թ.
«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների ցուցակի առաջին հնգյակը ևս հայտնի է
     Ինչպես արդեն հայտնել էինք, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները միասին են մասնակցելու 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Ցուցակի առաջին հնգյակում են Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Մասիս Այվազյանը: Ցուցակը շարունակում են Անժելա Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը, Սոնա Մինասյանը, Նարեկ Այվազյանը, Գագիկ Բաղդասարյանը:
    
     Ի դեպ, քիչ առաջ ԿԸՀ-ում իր փաստաթղթերը ներկայացրեց նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, որի ցուցակի հնգյակն ունի հետևյալ տեսքը. Տաճատ Սարգսյան, Վազգեն Սաֆարյան, Գագիկ Մանուկյան, Մառա Շահինյան, Համլետ Դանիելյան:
3940 | 2
Facebook