Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիայում փոխհատուցում կտրվի կաթոլիկ մանկապիղծ հոգևորականների հազարավոր զոհերին

22:30, հինգշաբթի, 16 փետրվարի, 2017 թ.
Ավստրալիայում փոխհատուցում կտրվի կաթոլիկ մանկապիղծ հոգևորականների հազարավոր զոհերին

Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցին հոգևորակաների կողմից սեռական բռնության ենթարկվածներին վճարել է փոխհատուցում 213 միլիոն դոլարի չափով` ելնելով Թագավորական հանձնաժողովի հետաքննության արդյունքներից: Հետաքննությունն սկսվել է 2013 թվականին:
     Գումարը կբաժանվի հազարավոր զոհերի միջև: Փոխհատուցումը ներառում է սեքսուալ բռնության 3066 դեպք` 1980-2015 թթ ծնված երեխաների նկատմամբ:
     Հանձնաժողովի իրավաբանի խոսքերով` զոհերից շատերը տարբեր պատճառներով չեն կարողանում համապատասխան մարմիններին հաղորդել իրենց հանդեպ իրականացված հանցանքների մասին, ուստի իրականում այդ դեպքերն ավելի են, քան հայտնի է:
     Տուժած տղաներից մեկը պատմել է, որ հոգևորականն իրեն այլասերել է հենց դասարանում` պահանջելով մնացածներին` ետ շրջվել:
     Մի աղջիկ էլ պատմել է, որ իրեն դանակով են սպառնացել և երեխաներին ստիպել` չոքել իրենց ոտքերի արանքում:
     Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցու կարդինալ Ջորջ Փելն անցած տարի խոստովանել է, որ կաթոլիկ եկեղեցին սարսափելի սխալմունք է գործել` հրաժարվելով հավատալ տուժած երեխաներին և մանկապիղծ հոգևորականներին տեղափոխելով մի ծխական համայնքից մյուսը:
     Թագավորական հանձնաժողովի տվյալներով` վերջին 60 տարում մանկապղծության մեջ ներքաշված է եղել ավստրիացի կաթոլիկ հոգևորականների 7%-ը:

5784 | 0
Facebook