Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բրազիլացիները որսացել են աշխարհի ամենաանորսալի օձերից մեկը

22:10, հինգշաբթի, 16 փետրվարի, 2017 թ.
Բրազիլացիները որսացել են աշխարհի ամենաանորսալի օձերից մեկը

Բրազիլիայում որսացել են եզակի օձ, որը ներառված է մոլորակի ամենաանորսալի օձերի ցուցակում` Քրոփանի վիշապօձը (Corallus cropanii): Այն որսացել են Սեթի Բարաս գյուղի բնակիչները` Սան Պաուլույի նահանգում: Շնորհիվ տարբեր վայրերում կախված ցուցանակների` մարդիկ չեն սպանել օձին, այլ տվել են գիտնականներին:

Այս եզակի օձի երկարությունը 1,7 մ է, քաշը` 1,5 կգ: Որսացածն էգ է: Նրա մեջքին սև շեղանկյունաձև նախշեր են, փորը դեղին գույնի է: Կենդանի բնաշխարհի ուսումնասիրությունների ողջ ընթացքում այս օձին տեսել ու ուսումնասիրել են միայն մեկ անգամ` 1953 թվականին, Միրակատուում:

Նրան ուսումնասիրելուց հետո բաց կթողնեն վայրի բնության մեջ` նախապես նրա մաշկի տակ ռադիոհաղորդիչ դնելով:

Համարվում է, որ ոչ թունավոր այս օձերը, որ սնվում են թռչուններով ու փոքր կենդանիներով, ապրում են ծառերի սաղարթներում:

Քրոփանի վիշապօձ (Corallus cropanii)
20966 | 0
Facebook