Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Գոյություն է ունեցել ևս մեկ ազգ, որն ունեցել է խաչքարեր». Ներսես Մկրտչյան

19:05, հինգշաբթի, 16 փետրվարի, 2017 թ.
«Գոյություն է ունեցել ևս մեկ ազգ, որն ունեցել է խաչքարեր». Ներսես Մկրտչյան

Հայկական հնագույն մշակույթը խորհրդանշող հիմնական տարրերից մեկը խաչքարն է: Պատմության ընթացքում հայ վարպետները բազալտից և տուֆից քանդակել են ավելի քան 50,000 խաչաքարեր, որոնցից յուրաքանչուրը բացառիկ է իր զարդանախշերով:

Թվում է, թե հայկական խաչքարերը միակն են իրենց տեսակի մեջ, սակայն աշխարհում գոյություն է ունեցել ևս մեկ ազգ, որն ունեցել է խաչքարեր՝ կելտերը: Կելտական խաչը Իռլանդիայի մշակույթի առեղծվածային խորհրդանիշներից է: 12-րդ դարում ստեղծված 60-ից ավելի կելտական խաչեր պահպանվել են Իռլանդիայում մինչ օրս: Հայկական մշակույթին բնորոշ որմնափակ խաչքարերը, թեև առաջին հայացքից տարբերվում են կելտականներից, սակայն մանրակրկիտ ուսումնասիրելով՝ կարելի է նկատել նույնականություն դրանց բարձրության, հիմնաքարի ձևի, զարդապատկերների, հյուսքերի և նույնիսկ քանդակելու ոճի մեջ: Իռլանդիայի խաչքարերի նմանակները 2005թ. հայտնաբերվել են հայկական Տիգրանակերտ քաղաքի ավերակներում:
     Հայկական և կելտական մշակութային նմանության պատճառներն ուսումնասիրվել են տարբեր գիտնականների կողմից: Օքսֆորդի համալսարանի գենետիկայի պրոֆեսոր Ստեֆան Օպպենհեիմերը գտնում է, որ Բրիտանիա կղզու առաջին բնակիչները՝ բրիտերն, ունեցել են հայկական ծագում: Հենց նրանք են Եվրոպա բերել հայկական մշակույթը: Նա նաև ապացուցել է իռլանդացիների և մասնավորապես Սյունիքում և Արցախում բնակվող հայերի գենետիկական նմանությունը: Եվս մեկ զարմանալի փաստ՝ սուրբ պատարագի ժամանակ իռլադական եկեղեցու հոգևորականներն Աստծո օրհնությունն են խնդրում նաև Հայաստանի համար:

7952 | 0
Facebook