Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հղի Մերիլին Մոնրոյի` նախկինում չհրապարակված լուսանկարները վաճառվել են աճուրդում

12:05, հինգշաբթի, 16 փետրվարի, 2017 թ.
Հղի Մերիլին Մոնրոյի` նախկինում չհրապարակված լուսանկարները վաճառվել են աճուրդում

Համացանցում հայտնվել են նախկինում չհրապարակված 6 գունավոր լուսանկարներ, որոնցում պատկերված է հղի Մերիլին Մոնրոն: Նա հղի է «Արի սիրով զբաղվենք» ֆիլմի իր զուգընկեր Իվ Մոնտանից: 1960-ին արված լուսանկարների հեղինակը Մոնրոյի մտերիմ ընկերուհի Ֆրիդա Հալն է: Դրանք անցյալ տարվա նոյեմբերին վաճառվել են աճուրդով` 2240 դոլարով: Դրանց նոր տերը` Թոնի Մայքլսն էլ Daily Mail-ին է տրամադրել լուսանկարները:
     Ֆրիդա Հալը մահացել է 2014-ին, լուսանկարները վաճառվել են որպես նրա ունեցվածքի մի մաս: Նրա հարևան Մայքլսն էլ գնել է դրանք, քանի որ միայն նա է իմացել այս պատմության մասին:
     «Մոնրոն իր հղիությունը գաղտնի է պահել, քանի դեռ չի «կորցրել» իր երեխային հիվանդանոց այցելելուց հետո: Ֆրիդան հպարտանում էր, որ պահել է այս լուսանկարները և որ կարողացել է պահել իր ընկերուհու գաղտնիքը: Բայց նա ինձ ասել է, որ հենց Իվ Մոնտանից է եղել երեխան,- պատել է Մայքլսը,- այժմ ես մտածում եմ, որ այս պատմության մասին պետք է խոսվի»:
     Աղբյուրը գրում է, որ Մոնրոն շատ է ուզեցել երեխաներ ունենալ, բայց այդպես էլ չի կարողացել: Մինչ այս երեխային կորցնելը նա 3 վիժում է ունեցել: Աստղը տառապել է էնդոմետրիոզով, սակայն չի կորցրել մայրանալու հույսը: Չնայած դրան` մինչ օրս անհայտ է, թե ինչու չի ծնվել այն երեխան, որով նա հղի է այս լուսանկարներում:

Լուսանկարներն արվել են 1960 թվականի հուլիսին, նկարահանումների ժամանակ: Այդ ժամանակ Մերիլինը 34 տարեկան է եղել: 2 տարի անց նա պետք է մահանար մինչ օրս անհասկանալի պատճառներով:

Հղի Մերիլին Մոնրոն
Հղի Մերիլին Մոնրոն
Հղի Մերիլին Մոնրոն
Հղի Մերիլին Մոնրոն
25686 | 1
Facebook