Այս կարճամետրաժ ֆիլմը, որ ներկայացվել է «Օսկար»-ի, կարող եք դիտել Vive վիրտուալ համակարգով, կամ էլ YouTube ծառայությամբ` մկնիկի սլաքը կամ էլ սենսորի հպահարթակը (թաչփաթը) այսուայնկողմ տանելով:
Մուլտֆիլմի սյուժեի հիմքում հայրն ու դուստրն են, նրանք ապրում են երկուսով, ու ամեն ինչ պտտվում է աղջկա` Սառայի մեծանալու շուրջ: Նա մեծանում է, ուր շուրջն ամեն ինչ փոխվում է, հայրը ծերանում է, աշխարհը ձևափոխվում է: Ինչ վերաբերում է մուլտֆիլմի վերնագրին, ապա Մարգարիտը նրանց հեչբեքի անվանումն է, որի մեջ նրանք ապրում են:
Ընդամենը 5 րոպեանոց պատմություն` լի հույզերով ու զգացմունքներով: